Վերջին օրերին Թբիլիսիի կենտրոնական փողոցներում վրացական դրոշի կողքին ծածանվում է նաև հայոց եռագույնը: Հայ համայնքի անսովոր եռուզեռը պայմանավորված է Հայաստանի վարչապետի՝ Վրաստան այցելությամբ: Մեծ թվով հայեր եկել էին Թբիլիսիում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցու բակ Նիկոլ Փաշինյանին տեսնելու ցանկությամբ:

Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած զարգացումներին հետևել են Վրաստանում: Վիրահայերը նշում են` նոր իշխանությունները նոր Հայաստանի կերտման գործում պատասխանատու և բարդ ճանապարհ ունեն անցնելու: Փոխանցում է «Գալա»-ն։