ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը խորհրդարանում ստորագրահավաք է նախաձեռնել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին գրավի դիմաց ազատ արձակելու նպատակով:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հաստատեց այս տեղեկությունը՝ հավելելով, որ արդեն հավաքվել է 8 ստորագրություն: Տեղեկացնում է news.am-ը։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։ Ձերբակալվել է նաև քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը: