Զինեդին Զիդանը մամուլի ասուլիսում հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու մասին։

«Այս թիմը պետք է շարունակի հաղթել։ «Ռեալին» անհրաժեշտ են փոփոխություններ, այլ մարզչական որոշումներ։ Շնորհակալ եմ ակումբի նախագահին այստեղ աշխատելու հնարավորություն տալու համար։ Շատ ուրախ եմ լինել այս պատմության մի մասը, ինչը հրաշալի է», - Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։

Նշենք, որ ֆրանսիացի մասնագետն Արքայական ակումբը գլխավորել էր 2016թ. հունվարից։ Այս ընթացքում նրա ղեկավարությամբ «Ռեալը» երեք անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, դարձավ Իսպանիայի չեմպիոն, սուպերգավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր և աշխարհի կրկնակի ակումբային չեմպիոն։