«Սասնա ծռերի» գործով Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը փոխվեց։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ավանի և Նոր Նորքի նստավայրում այսօր՝ մայիսի 31-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը փոխել ստորագրություն չհեռանալու մասին: Մեկ շաբաթ առաջ նույն դատավորը մերժել էր այդ միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Խաչատուր Գիչյանը այն բեռնատարի սեփականատերն է, որով «Սասնա ծռերը» մուտք էին գործել ՊՊԾ գունդ: