«Բոլոր հանքերը ստուգվելու են՝ անկախ պատկանելիությունից». բնապահպանության նախարար (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց․
«Բոլոր հանքերում ստուգում է իրականացվելու և կապ չունի, թե դա ումն է»: Փոխանցում է news.am-ը։
Հարցին, թե ստուգվելու են նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող հանքերը, նախարարը դրական պատասխան տվեց.
«Ինչ կապ ունի, թե հանքն ումն է, որևէ տարբերակում չի դրվելու»:
Դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ոսկու հանքի ստուգումները դադարեցվել են, Էդիկ Գրիգորյանը նշեց.
«Այսօրվա դրությամբ Գագիկ Ծառուկյանին պատկանող ոսկու հանքի շրջակա միջավայրի փորձաքննության գործընթացը դադարեցվել է նախքան այս ամեն ինչը: Քանի որ այնտեղ կային խնդիրներ, մենք դադարեցրել ենք: Ինչ կապ ունի ով է»:
Նախարարի խոսքով, շատ հաճախ խզվածք կա փորձաքննության եզրակացության և իրական գործունեություն ծավալելու միջև: Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձարարական է տվել ստուգումներ իրականացնել հանքարդյունաբերությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններում: