«Սասնա ծռերի» - ն աջակցելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեցին։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի այս որոշումը ծափահարություններով ընդունեցին «Սասնա ծռերի» - ի անդամները և դահլիճում հավաքվածները։

Նրանք հոտընկայս վանկարկում էին՝ «Արտուշ, Արտուշ»։

Մանվելը Աթոյանի քույրը նշեց, որ գրավը դեռ չեն մուծել և չգիտեն, թե ինչպես են մուծելու, քանի որ հնարավորություն չունեն։ Փոխանցում է news.am-ը։

Նշենք, որ Մանվել Աթոյանն ազատ կարձակվի գրավը մուծելուց անմիջապես հետո։