Մայիսի 30-31-ը, Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող Մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձը կամ ապօրինի յուրացման պարագայում դրանց ռեստիտուցիան խրախուսելու հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 21-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվել է միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ` երկու տարի ժամկետով: Բյուրոյի նախագահող է ընտրվել Մեքսիկան։

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ կոմիտեն հանդիսանում է «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական մարմին:

Նշենք, որ Հայաստանը հանդիսանում է վերոնշյալ Կոմիտեի անդամ 2017թ.-ից` 4 տարի ժամկետով: