Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմի» մենաշնորհը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Փոխանցում է ՊանԱրմենիան-ը։

Լրագրողների ներկայությամբ պետնախարարը պաշտոնական նամակներով դիմել է ՀՀ-ում գործող 3 օպերատորին՝ Արցախում ևս կապի և հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելու առաջարկով, իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վահրամ Պողոսյանը:

«Բացի դրանից, գործող բաժանորդավճարը շուտով կնվազի 50 տոկոսով, սակագները րոպեավճարի մասով կնվազեն 20 տոկոսով, ռոումնիգի մասով կրկին 20 տոկոս նվազում կլինի, իսկ մինչև տարեվերջ կունենանք ավելի էժան ու որակյալ ինտերնետ կապ՝ ընկերության կողմից լրացուցիչ մոտ 11 մլն եվրոյի ներդրման շնորհիվ», - ասվում է գրառման մեջ։