Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Ստավանգերում ընթացող Norway Chess Classic մրցաշարի 3-րդ տուրում պարտվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Նշենք, որ Մրցաշարին մասնակցում է աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը։

3-րդ տուրի արդյունքները՝ Կարլսեն-Արոնյան՝ 1:0, Սո-Նակամուրա, Անանդ-Լիժեն, Մամեդյարով-Կարյակին, Վաշիե-Լագրավ-Կարուանա՝ ոչ ոքի:

3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Կարլսենը 2,5 միավորով: 2-8-րդ տեղերը կիսում են Նակամուրան, Դին Լիժենը, Անանդը, Սոն, Կարյակինը, Մամեդյարովը, Վաշիե-Լագրավը՝ 1,5-ական միավորով: 9-10 տեղերում են Արոնյանն ու Կարուանան՝ 1-ական միավորով:

4-րդ տուրում Արոնյանը խաղալու է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: