Վարդան Արամյանը նշանակվել է «Վալեքս գրուպ» ընկերությունների խմբի նախագահի տեղակալ
Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը նշանակվել է «Վալեքս գրուպ» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեժլումյանի տեղակալ:
Նշենք, որ Վարդան Արամյանը 2016թ․-ի սեպտեմբերից զբաղեցնում էր ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, մինչ այդ էլ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր:
Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո մայիսի 10-ին Վարդան Արամյանը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր է դրել:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում