Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ։

Նշենք, որ Վլադիմիր Հակոբյանը 2006-2015 թթ.-ին աշխատել է ՀՀ ԱԱԾ համակարգում, իսկ 2015թ. նշանակվել էր Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար։

Մինչ վերջերս ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր Արթուր Վանեցյանը, որը նշանակվեց ԱԱԾ պետ։

Սակայն ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի՝ Ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ նշանակվելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: