Հունիսի 1-ին, ժամը 14:00, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ցուցահանդես՝ «Ստեղծագործում են երեխաները» խորագրով: Այս ամսին հայտնում են Մշակույթի նախարարությունից։

Կներկայացվեն Մուշեղ Իշխանի, Եղիշե Չարենցի անվան դպրոցների սաների, տարբեր տարիքի երեխաների նկարչական աշխատանքներ: Ցուցահանդեսի բացման արարողությունը կուղեկցվի «Գլիսադ» պարի խմբի ելույթով:

Սպասվում են նաև հաճելի անակնկալներ: Տեղեկությունների համար զանգահարել (010) 569380, (010) 569383 հեռախոսահամրներո, կամ այցելել՝ ք. Երևան, Աբովյան 64։