«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 1-ին ժամը 10։00-15։00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Տպագրիչների փողոցի, Խանջյան փող. 31, 31Ա, 33, Հանրապետության փող. 56-ից-86 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: