Նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանը և նրա եղբայրը 7 տարվա ազատազրկման են դատապարտվել
ԱՄՆ-ում թաքնվող նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանը ընդհանուր ռեժիմի գաղութում 7 տարվա ազատազրկման է դատապարտվել: Նա մեղադրվում է 7 միլիարդ ռուբլու խարդախության համար, հաղորդում է ՌԲԿ-ն:
Դատավճիռը հեռակա կարգով է հրապարակվել, Եղիազարյանն այժմ գտնվում է ԱՄՆ-ում: Դատարանը նաև նրան 700 հազար ռուբլով տուգանել է: Դատարանը հեռակա կարգով դատավճիռ է հրապարակել նաև նրա եղբոր` Արտյոմ Եղիազարյանի համար, նրան հինգ տարվա ազատազրկման դատապարտելով և 600 հազար ռուբլով տուգանելով: Նախկին պատգամավորի օգնական Վիտալի Գոգոխիան և «Ցենտուրիոն ալյանս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Կլոչինը դատապարտվել են 4 տարվա ազատազրկման և յուրաքանչյուրը 400 հազար ռուբլի տուգանքի:
Դատարանը հրաժարվել է հանել մեղադրյալների անշարժ գույքի, գումարների, բաժնետոմսերի, ինչպես նաև «Եվրոպարկ» առևտրի կենտրոնի և «Ցենտուրիոն ալյանս» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետմոսերի կալանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: