Մայիսի 31-ին՝ ժամը 18:18, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: