Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և նշել, որ կատարել է առաջին նշանակումը:

«Պատիվ ունեմ Ձեր ուշադրությանը ներկայացնել իմ առաջին նշանակմանը՝ Մուղնեցյան Տիգրանին: Տիգրանն իմ օգնականն է: Վաղեմի ընդդիմադիր ակտիվիստ, ՔՊ համախոհ և մեր թիմի լավ ընկեր, չնայած որ ընդամենը 21 տարեկան է: Դպրոցական տարիներին մասնակցել և հաղթել է տարբեր օլիմպիադաներում: 11 տարեկանից մասնակցում է ինտելեկտուալ հեռուստածրագիր՝ «Что? Где? Когда?»-ին և աչքի է ընկել իր պայծառ մտքով: 18 տարեկանում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշուին հասել է 250 000 ՀՀ դրամի շեմին և, սթափ գնահատելով պահի լրջությունը՝ որոշել է կանգ առնել այդ կետի վրա: Տիգրանի թե՛ ինտելեկտուալ և թե՛ մարդկային հատկանիշներից կարելի է ժամերով խոսել և գրել: Բայց ֆեյսբուքյան ստատուսը չափազանց սահմանափակ ձևաչափ է դրա համար: Տիգրան ջան, պատիվ ունեմ աշխատել քեզ հետ», - գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: