Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է․

«Դպրոցներում խորհուրդների մեծ մասը չեն ծառայում այն նպատակին, որի համար ստեղծվել են, չեն պաշտպանում դպրոցի շահերը:

Շատ հաճախ տեսնում ենք, որ որոշ անձնաց շահերն են այդտեղ պաշտպանվում: Կարգը պետք է վերանայվի, դպրոցների հետ կապված լուրջ որոշումներ ունենք կայացնելու առաջիկայում: Մի քանի տարբերակ քննարկվում է», - ասաց նախարարը՝ չցանկանալով բացել փակագծերը: Փոխանցում է news.am-ը։