Հանք շահագործողներին ժամանակ է տրվել, որ գումարները վճարեն, որից հետո լիցենզիան կդադարեցվի. բնական պաշարների նախարար
Այսօր՝ կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց․
«Հանքերը շահագործելուց հետո շահագործողը պարտավոր է բաց հանքերը փակել և վերադարձնել սովորական օգտագործման հուն»:
Նա նշեց, որ ռեկուլտիվացիոն վճարների հետ կապված 500 մլն դրամ հավաքագրելու խնդիր կա։
«Ինչո՞ւ չի հավաքագրվել, ինչ պետք է անել, որ սահմանված կարգով վճարվեն այդ գումարները», - հարցրեց վարչապետը հարցը ներկայացնող Բնապահպանության նախարար Էդիկ Գրիգորյանին:
Վերջինս պատասխանեց, որ այդ տվյալները ներկայացվել են իրավապահներին, հավաքագրման գործընթացն իրականացնելու համար:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն էլ հավելեց, որ խոսքը 300 մլն դրամի մասին է.
«Օրենքով սահմանված կարգով 90-օրյա ժամկետ է տրամադրվում, որ այդ գումարները վճարեն, դրանից հետո կդադարեցվի իրենց կողմից շահագորման լիցենզիան: Գործընթացն սկսված է, զգուշացումներն ուղարկված են այդ կազմակերպություններին»: