Հայաստանի ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակիցները բողոքում են գործող տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին փոխելու դեմ:

Ինչպես հայտնեց NEWS.am Medicine-ի խմբագրություն դիմած ինստիտուտի աշխատակից Լուսինե Հովհաննիսյանը, իրենց տնօրենին տեղափոխում են առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնին: Իսկ նրա տեղում նախատեսում են նշանակել Դավիթ Պետրոսյանին: Լուսինե Հովհաննիսյանի խոսքով՝ ինստիտուտի աշխատակիցները ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ այս որոշման, քանի որ իրենք շատ են սիրում իրենց ներկայիս տնօրենին և չեն ցանկանում նրա փոխարեն որևէ այլ մեկին տեսնել:

NEWS.an Medicine-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Բազարչյանը հայտնեց, որ իրեն առաջարկվել է նախարարի խորհրդականի պաշտոնը, և ինքը պատրաստվում էր այսօր այդ մասին հայտարարել: Նրա խոսքով՝ ինքը ոչ մի կապ չունի բողոքի ակցիայի հետ, և անձամբ զարմացել է՝ իմանալով աշխատակիցների նախաձեռնության մասին: