Չինաստանի իշխանությունները որոշել են հուլիսի 1-ից նվազեցնել ժողովրդական սպառման 1,4 հազար ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, սակագների միջին մակարդակը կկրճատվի 15,5 տոկոսից մինչ7 6,9 տոկոս։ Այս մասին նշված է Չինաստանի պետական խորհրդի հրապարակած փաստաթղթում:

Ըստ ԱՀԿ ստանդարտներ՝ այսպես կոչված, առևտրում առավելագույն բարենպաստության ռեժիմի (MFN) շրջանակում նվազումը կառնչվի լայն սպառման ապրանքներին: Ի թիվս այլոց, 210 ապրանքների համար կվերացվեն MFN-ի ժամանակվոր սակագները:

Հաղորդվում է, որ մաքսատուրքերի նվազեցումը բարենպաստ է Չինաստանի հրապարակայնության քաղաքականության առաջմղման համար և Պեկինի խոստացած արտասահմանյան ապրանքների համար չինական շուկաների հասանելիության դյուրացման իրականացման կարևոր միջոցառումներից մեկն է:

Ինչպես սպասվում է, հագուստի, կոշիկի, գլխարկների, խոհանոցային պարագաների, սպորտային ապրանքների միջին սակագնային տոկոսադրույքը կնվազի 15,9 տոկոսից մինչև 7,1 տոկոս, կենցաղային տեխնիկայի համար, մասնավորապես լվացքի մեքենաների և սառնարանների՝ 20,5 տոկոսից մինչև 8 տոկոս, կենցաղային քիմիայի և կոսմետիկայի մաքսատուրքերը կնվազեն 8,4 տոկոսից մինչև 2,9 տոկոս:

Նվազումը տեղի է ունենում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային վեճի սրման ֆոնին, երբ Սպիտակ տունը հայտնել էր, որ հունիսի 15-ից ԱՄՆ-ն կհրապարակի Չինաստանից ապրանքների վերջնական ցուցակը, որոնք ենթակա են 25 տոկոս մաքսատուրքի հարկման: Սակագները ուժի մեջ կմտնեն ցուցակի հրապարակումից կարճ ժամանակ անց: