Թբիլիսիում բազմահազարանոց ցույցերի պատճառով հրաժարական է ներկայացրել Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն։

Ցուցարարները պնդում են, որ դեկտեմբերին դեռահասների մասնակցությամբ տեղի ունեցած սպանության դեպքի քննության նկատմամբ քաղաքական ճնշում է եղել։

Նշենք, որ ցույցերը Թբիլիսիում սկսվել են երեկ, երբ դատարանը այդպես էլ չկարողացավ պարզել, թե ով է մեղավոր սպանության համար, և մասնակիցներից մեկին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց: Ազատ արձակվողի հայրը նախկինում աշխատել է գլխավոր դատախազությունում։

Ցուցարարները պահանջում էին ամբողջ կառավարության հրաժարականը, սակայն Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի ներկայացնելու, իսկ միջադեպը իրավապահները նորից կուսումնասիրեն։