Անհրաժեշտությունից ելնելով՝ հունիսի 2-ից համար 12 ավտոբուսային երթուղին կսպասարկվի որոշակի փոփոխությունով՝ հետևյալ նոր ուղեգծով։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ուղեգիծը կլինի հետևյալը՝ Հալաբյան փողոց - Եղվարդի խճուղի - Փիրումյան փողոց - Տիգրան Պետրոսյան փողոց - գյուղ Զովունի: Հետադարձը՝ նույն ուղեգծով:

«Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը», - ասվում է հաղորդագրությունում։