ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ․

Սերժ Վարագ Սիսեռյանը նշանակվել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավար: Այս մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Արդեն պաշտոնապես նշանակված կարգավիճակով ձեզ եմ ներկայացնում իմ թիմի կարևորագույն շարժիչ ուժերից մեկին` փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին:

Վարագը 29 տարեկան է, ծնվել է Ֆրանսիայում, 2011թ․-ից բնակվում է Հայաստանում, ամուսնացած է` ունի մեկ տղա:

Կրթությունը ստացել է Բեյրութում և Երևանում, աշխատել է տարբեր ոլորտներում, հեղափոխությունից առաջ հանգրվանելով «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում»` որպես հանրային կառավարման ոլորտի փորձագետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

Իմ լիակատար վստահությունն ու աջակցությունն եմ հայտնում պարոն Սիսեռյանին` ժողովրդի հաղթական ընթացքի շարունակականությունն ապահովելու պատասխանատու գործում:

Ահա թե ինչ ենք պատկերացնում մենք` ասելով, որ մեր նպատակն է Հայաստանում կենտրոնացնել Սփյուռքի մարդկային, մտավոր, հոգևոր, ֆինանսական ներուժը: Եվ սա լինելու է շարունակական` պետական կառավարման բարձր պաշտոններից, մինչև մասնավոր ոլորտի աշխատողներ, արվեստից մինչև բիզնես ու ռազմական գործ»: