ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը Physical (PIDH) siting 80 կգ քաշային կարգում ձախ ձեռքով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: Այս մասին տեղեկանում ենք Ս.Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից։

Նշենք, որ Սարգիս Ստեփանյանը 2014թ․-ի ամռանն Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջ մարմինը ականապատված տարածքից հանելու ժամանակ վիրավորվել է ականի պայթյունից և զրկվել երեք վերջույթներից:

Խաչատուր Սարիբեկանը Physical (PIUH) standing 85կգ քաշային կարգում աջ ձեռքով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, Վահան Տեր-Բալայանը մինչև 21 տարեկանների 70 կգ քաշային կարգում ձախ ձեռքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ աջ ձեռքով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Հարություն Մխիթարյանն էլ Physical (PID) siting 65կգ քաշային կարգում աջ և ձախ ձեռքերով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։