Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարի 5-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որը սպիտակներով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Կարլսենը վաստակել է 3.5 միավոր և միանձնյա առաջատարն է:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 5-րդ տուրում սևերով խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ 25-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի:

Արոնյանը վասկատել է 2.5 միավոր և բաժանում է 2-5-րդ տեղերը Անանդի, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ, պարտվել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:

Հունիսի 3-ին կայանալիք 6-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի ամերիկացի Ֆաբիանո Կարուանան:

Norway Chess, 5-րդ տուր

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 1:0