Միսուրիի նահանգապետ Էրիկ Գրեյթենսը, ում ավելի վաղ ներկայացվել էին անձնական կլյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման մեղադրանքներ, պաշտոնից հրաժարական է տվել:

Նա իր իրավասությունները փոխանցել է իր հետնորդ Մայքլ Փարսոնին, ով մինչ այդ նրա տեղակալն էր:

Գրեյթենսը պաշտոնից հեռանալուց առաջ, որպես բարի կամքի դրսևորում, ստորագրել է մի քանի բանտարկյալներին համաներելու խնդրագրերը, ովքեր գտնվում էին նահանգի բանտերում: Բացի այդ, նա ծավալուն հայտարարություն է տարածել, որում նշել է բոլոր հաջողությունները, որոնց հասել է այդ պաշտոնում գտնվելիս:

Նախկին նահանգապետին մեղադրանքներ են առաջադրվել, երբ 2018թ․-ի հունվարին մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ նա կատարել է իր սիրուհուն վարկաբեկող լուսանկարներ և սպառնացել դրանք օգտագործել, եթե նա պատմի իր հետ հարաբերությունների մասին: Գրեյթենսը ընդունել է արտաամուսնական կապի գոյությունը, սակայն հերքել է, որ սպառնալիքի է դիմել: Նրան նաև մեղադրանք է առաջադրվել էլեկտրոնային սարքավորումների և իր բարեգործական հիմնադրամի դոնորների ցուցակի օգտագործման միջոցով քաղաքական նպատակներով յուրացումների կազմակերպելու համար: Դա կատարվել է 2015թ․-ին, երբ նա առաջադրվել էր նահանգապետի թեկնածու:

Հիշեցնենք, որ հանրապետական Էրիկ Գրեյթենսը Միսուրիի նահանգապետ է ընտրվել 2016թ․-ի նոյեմբերին: