«Ազգային վերածնունդ» կուսակցության վարչության անդամ Վլադիմիր Դոլուխանյանը հայտնել է․

«Ստեփանակերտի ավտոկայանի մոտ բողոքի ակցիան շարունակվում է Արցախի ուժային կառույցների հրաժարականի պահանջով: Մոտ 500 ցուցարարներ հավաքվել են ավտոկայանի մոտ և պահանջում են Արցախի ուժային կառույցների պաշտոնյաների, մասնավորապես ոստիկանապետ Կամո Աղաջանյանի, ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղահրամյանի, հատուկջոկատայինների ղեկավար Աշոտ Գրիգորյանի և ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի հրաժարականը: Այսօր կեսօրին բողոքի ակցիայի կազմակերպիչները բանակցություններ են վարել խնդրի շուրջ պետնախարար Արա Հարությունյանի հետ»: Փոխանցում է news.am-ը։

Նա նշեց, որ Ստեփանակերտի կենտրոնական փողոցը մինչ այժմ փակ է: Ցուցարարները նաև ինքնաեռեր են բերել ակցիայի վայր և պաստառներ են պատրաստում:

Նշենք, որ ավելի վաղ Ստեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքում բերման է ենթարկվել 15 քաղաքացի: