Հանրապետության ողջ տարածքում հունիսի 4-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում հունիսի 4-ին նույնպես սպասվում է անձրև և ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +15, վաղը ցերեկը՝ +25 +27: