Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի գործակալությունն ընդլայնում է Ռուսաստանի ղեկավարության հետ կապված ռուսների նկատմամբ հետաքննության մասշտաբները, և կարող է սառեցնել նրանց ակտիվները Միացյալ Թագավորության տարածքում։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ վկայակոչելով Հանցավորության դեմ պայքարի գործակալության տնտեսական իրավախախտումների և կիբերտիրույթում հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավար Դոնալդ Տունին։

Վերջինս հայտարարել է, որ իր և իր գործընկերների ջանքերը կենտրոնացած են կոռումպացված վերնախավի ու նրանց անօրինական ճանապարհով ձեռք բերած հարստության դեմ պայքարի ուղղությամբ, ապա հավաստիացրել է, որ գործակալության գործակալները չեն որոշում իրենց թիրախները քաղաքացիության հատկանիշներով։

Ընդ որում, պարբերականը մատնանշում է, որ խոսքը «ռուս օլիգարխների ու մուլտիմիլիոնատերերի» մասին է։