Սաուդյան Արաբիայում առանձին մշակույթի նախարարություն է բացվել Սալման բեն Աբդել-Ազիզ Ալ Սաուդի հրամանով։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։

Նոր գերատեսչությունը գլխավորել է արքայազն Բադր բեն Աբդուլլահ Բեն Ֆարհան Ալ Սաուդը:

2017թ․-ի դեկտեմբերի վերջին Սաուդյան Արաբիայում հանել են կինոթատրոնների 35-ամյա արգելքը: