Լեհաստանում և Բալթյան երկրներում հունիսի 3-ին մեկնարկեցին ՆԱՏՕSaber Strike-18 զորավարժությունները, որին մասնակցում են ավելի քան 18 հազար զինվորականներ՝ 19 երկրներից:

ՆԱՏՕ-ի բազմազգ մարտական խումբը Լեհաստանում գլխավորում է Միացյալ Նահանգները, իսկ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դաշնակիցները հրամանատարություն են ստանձնել Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում, որտեղ նույնպես կանցկացվեն Saber Strike վարժանքները:

«Եվրոպայում ԱՄՆ-ի բանակի ղեկավարության հետ համատեղ վարժանքները ուղղված են պատրաստվածության բարձրացմանը: Զորավարժությունները կցուցադրեն միասնական գործելու հարցում Դաշինքի վճռականությունն ու կարողությունները՝ ի պատասխան ցանկացած ագրեսիայի», - հայտնում են ԱՄՆ-ի զինված ուժերից: Փոխանցում է «Ազատությունը»-ը։

Նշենք, որ Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն ամրապնդել են Լեհաստանում և այդ տարածաշրջանում իրենց ներկայությունը Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո: