Սանկտ-Պետերբուրգում և Լենինգրադի մարզում արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 4-ին վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարել՝ փոթորկի պատճառով:

Շրջանում պահպանվում է անտառային հրդեհների հավանականությունը: Օդերևութաբանների տվյալներով՝ վաղը քաղաքի արևմտյան և հյուսիս-արևմտյան շրջաններում քամին կբարձրանա 12 մ/վրկ, իսկ ափամերձ գոտում`մինչև 15 մ/վրկ:

Հատկապես Ֆինլանդիայի ծոցից ուժեղ արևմտյան քամին բարձրացնում է Պետերբուրգում գետերի ու ջրանցքների ջրի մակարդակը: