Մայիսի 27-ից հունիսի 2-ը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հաստատված հարաբերական կայուն իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում, ըստ հաղորդագրության, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3 հազար կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, փոխանցում է Արցախի ռազմական գերատեսչությունը: