Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան` Մոսկվայում առանձին երկկողմ հանդիպումներին, ինչպես նաև Կիզիլ քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: