Շարժական արագաչափերի վերանայման խնդիր է լինելու: Այդ մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապես Վալերի Օսիպյանն ԱԺ-ում 2017թ․-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: Փոխանցում է Aysor.am-ը։

ՀՀ ոստիկանապետն ընդգծել է, որ տուգանքների չափերի նվազեցում է լինելու․

«Ոստիկանությունն ունի բազմաթիվ բողոքներ, որոնք ավելի շատ ոչ թե արագաչափերին են վերաբերում, այլ տեսանկարահանող սարքերին, բայց դա չի նշանակում, որ մենք չենք անդրադառնալու արագաչափերին։ Մոտ մեկ ամսվա ընթացքում մենք կներկայացնենք մեր առաջարկությունները», - եզրափակել է նա: