«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 6-ին ժամը 08։00-21։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝

Սպանդարյան, Հրազդանի, Նալբանդյան, Սյունյաց, Կարմիր Բանակի, Շահումյան, Սայաթ-Նովայի, Ելենովկայի, Պռոշյան, Մյասնիկյան, Աբովյան, Չարենցի, Շինարարների, Օրբելի, Ձկնորսների, Գործարանային, Աշոտ-Երկաթի, Գեղամա, Իսահակյան փողոցների, Լճափնյա, Օրենգո թաղամասերի և Վարսեր գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: