Կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը, նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական:

Նորանշանակ խորհրդականը նշել է, որ այս պահին թե՛ ինքը և թե՛ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու նախարարության մյուս աշխատակիցները զբաղված են իրավիճակի խորը ուսումնասիրությամբ և գնահատմամբ:

«Անելիքները շատ-շատ են, իսկ մշակույթի ոլորտում ակնհայտ փոփոխությունների մասին խոսելը դեռ շատ վաղ է», - ասաց մշակույթի նախարարի նորանշանակ խորհրդական Դավիթ Մաթեւոսյանը: