Արցախի Ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն¸ այլև երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը», - մասնավորապես, գրել է նա տարածած հայտարարությունում։

Նա նշել է, որ հրաժարականի դիմում է ներկայացնում՝ հաշվի առնելով համապատասխան պահանջը հասարակությունում։

Աղաջանյանի հրաժարականն, ի թիվս այլ ուժայինների հեռացման, պահանջում էին հունիսի 1-ին Ստեփանակերում տեղի ԱԱԾ աշխատակիցների ու քաղաքացիականների մասնակցությամբ կռվից հետո բողոքող ցուցարարները։