Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամաններով նշանակվել են 6-րդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ ու նարկոմանիայի բաժնի պետ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Օսիպյանի հրամանով Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ղարիբ Հովսեփյանն ազատվել է ոստիկանության Արթիկի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության 2-րդ վարչության 3-րդ բաժնի պետ։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, առողջական խնդիրներ ունենալու պատճառով իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանը։