Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝ Արսեն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ՝ իր դիմումի համաձայն։