Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Ստավանգերում ընթացող Norway Chess Classic մրցաշարի 7-րդ տուրում ոչ ոքի է խաղացել ռուս Սերգեյ Կարյակինի հետ: 7 տուրից հետո Արոնյանը 3,5 միավորով կիսում է 1-ին տեղը:

Մրցաշարին մասնակցում է աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Դին Լիժենը (նա դուրս է մնացել մրցաշարից ոտքի վնասվածքի պատճառով), Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը։

7-րդ տուրի մյուս արդյունքները. Վաշիե-Լագրավ-Անանդ՝ 0:1, Մամեդյարով-Սո, Կարուանա-Նակամուրան՝ ոչ ոքի:

7-րդ տուրից հետո Կարլսենը, Սոն, Անանդը և Արոնյանը կիսում են 1-ին հորիզոնականը 3,5 միավորով, Կարյակինը, Նակամուրան, Կարուանան, Մամեդյարովը՝ 3-ական միավորով կիսում են 5-8-րդ տեղերը: 9-րդ հորիզոնականում Վաշիե-Լագրավն է 2 միավորով:

8-րդ տուրում Արոնյանը կհանդիպի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: