ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը անձնական երաշխավորագիր են ներկայացրել ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին ազատ արձակելու դիմաց: Այդ մասին Հրաչ Հակոբյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հուսով եմ շուտով Արեգ Կյուրեղյանին կտեսնենք ազատության մեջ», - ասվում է պատգամավորի գրառման մեջ։

Ավելի վաղ «Սասնա Ծռերը» հայտարարություն են տարածել ՀՀ կառավարությանն աջակցելու մասին, որտեղ ասվում է, որ «Սասնա ծռերի» որդեգրած ազգային-ազատագրական պայքարի այն էջը, որ պարտադրում էր զինված ապստամբության անհրաժեշտությունը, այլևս փակված է։