Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հայտարարել է հրաժարականի մասին։

«Ստեղծված հանգամանքների բերումով այլևս նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ հետագա ծառայությունը: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին 5 տարվա համատեղ անձնվեր աշխատանքի համար», - նշել է նա իր հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Շահինյանը ղեկավարել է ՀՔԾ-ն 2013թ․-ից։