ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեորգի Մուրադյանին խորհրդական նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Գեորգի Մուրադյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական», - ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Գեորգի Մուրադյանը նախկինում եղել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օգնական և Ուկրաինայի Օդեսա քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոս։