Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ստորագրած հրամանագրերի համաձայն, Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արշավիր Ղարամյանին երկարամյա ծառայության համար՝ նրան մաղթելով հաջողություններ: