Կառավարությունն այսօր՝ հունիսի 8-ին իր որոշումներով նշանակվեցին Սյունիքի և Արմավիրի մարզպետեր: Նախ որոշում կայացվեց, որով Աշոտ Ղահրամանյանն ազատվեց Արմավիրի մարզպետի պաշտոնից, իսկ Վահե Հակոբյանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից:

Մեկ այլ որոշմամբ՝ Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, իսկ Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ:

Նշենք, որ Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը ԲՀԿ-ական է, աշխատում էր «Հայէլցանց»-ում որպես բաժնի պետ: Նա Սիսիանի նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է:

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրենն է: Միրիջանյանը որոշ ժամանակ աշխատել է առողջապահության փոխնախարար, իսկ դրանից առաջ Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարն էր: Գագիկ Միրիջանյանը վաստակավոր բժիշկ Մուշեղ Միրիջանյանի որդին է: Վերջինս, ըստը մամուլի տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանի ընկերն է:

Նշենք, որ այս երկու մարզերը քվոտայով տրվել են ԲՀԿ-ին: