Կառավարության այսօրվա՝ հունիսի 8-ի որոշմամբ՝ Մարտին Սարգսյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Սարգսյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից:

Մեկ այլ որոշմամբ էլ Աշոտ Մարտիրոսյանը նշանակվել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ:

Նշենք, որ Մարտին Սարգսյանն իր պաշտոնը զբաղեցնում էր 2014թ․-ից: Նարեկ Սարգսյանն իր պաշտոնը զբաղեցնում էր 2016թ․-ից: