Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունիսի 8-ին, «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանը ազատ արձակվեց: Նրա խափանման միջոց կալանքը փոխարինվեց 500 հազար դրամ գրավով:

Այսօր հրապարակվել էր Արամ Հակոբյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ նա ունի մի շարք առողջական խնդիրներ:

Նշենք նաև, որ Արշակ Վարդանյանը քննում է Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի առանձնացված մասով գործը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սասնա ծռերի» անդամներից ազատ են արձակվել Արեգ Կյուրեղյանը, Հովհաննես Վարդանյանը ու Տիգրան Սարգսյանը: