ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն ազատվել է պաշտոնից: Որոշումը կայացվել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ քննարկման արդյունքում: Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:

«Այսօր դեռ աշխատում եմ, բայց երկուշաբթի օրվանից դիմումս տվել եմ։ Նոր քաղաքական թիմ է, նոր դիրքորոշում, թող նոր երիտասարդ ուժեր գան, կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ է եւ դրական», - ասել է Սամուելյանը։