Ազգային ժողովի պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հունիսի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նշենք, որ Մերուժան Սիմոնյանը ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից է:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը», - ասվում է հայտարարության մեջ:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: